Վերապատրաստման չորրորդ օրը

Վերապատրաստման չորրորդ օրը անցավ լավ :Հանդիպեցինք կրթահամալիրի տնօրենի  և վերապատրաստման ծրագրի ղեկավարների հետ: Համառոտ ներկայացրեցինք մեր կենսագրությունը եվ կրթական նախագիծը:Ժամանակը մի փոքր քիչ էր ,բայց հասցրեցինք կարևոր բաներ սովորել:

Վերապատրաստման երրորդ օր

Վերապատրաստման երրորդ օրը անցավ շատ լավ :մասնակցեցինք Քանդակի միջազգային Փառատոնի փակմանը:Ծանոթացանք հետաքրքիր քանդակագործների հետ:Շրջագայեցինք դպրոցի տարածքով:Եղանք Գեղարվեստի դպրոցի քանդակի արվեստանոցում:Տոնական Ուրախ արվեստային մթնոլորտ էր:

3 hours ago

Միջազգային փառատոն՝ մանկավարժական լիցքերով Յուրա Գանջալյան

Յուրա Գանջալյան Կրթահամալիրում 2019-ի ամառն սկսել է այս տարվա համար նոր, բայց ամենամյա, քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնով՝ ընդգրկուն բովանդակությամբ։ Փառատոնն ունի 5 նախագծային ուղղվածություն, որոնք իրենց բովանդակությամբ, շրջակա միջավայրի ու համայնքի կյանքի բարելավմանն ուղղված առանձին նախագծերով լրացնում են մեկը մյուսին: Թվում է, որ «Գետը բնակավայրում» նախագիծը իր էությամբ բնապահպանական է, բայց այն, նախ և առաջ, մանկավարժական է, եթե դրա իրականացմանը մասնակցում են սովորողները: Իրականացվող նախագծի արդյունքում Երևանի միջով հոսող Հրազդան գետի ու նրանից սկիզբ առնող ջրանցքների ջրերը ու ափամերձ տարածքները մինչև Արաքսավան միանգամից չմաքրվեցին, բայց, միևնույն ժամանակ, հարյուրավոր տարատարիք սովորողներ գիտակցեցին ու գիտակցում են գետը, շրջակա միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտությունը: Հզոր է մանկավարժության ազդեցությունը, ու մենք ունենալու ենք մաքուր Հրազդան ու նրա մաքուր ջրերով ջրանցքներ: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում: Թվում է, որ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագիծը իր էությամբ քաղաքաշինական է, և ընդամենը մի քանի օրում կամ մեկ ամսում կվերանան մեր թաղամասի անհրապույր ցանկապատերը, կբացվեն թաղամասի տարբեր վայրերը իրար կապող հետիոտնի ու հեծանվորդի համար հարմարավետ արահետներ, կկառուցվեն թեքահարթակներ, բազմաբնակարանային շենքերին կից որոշ «ճարպիկ» բնակիչների զավթած հողակտորների փշոտ մացառուտները կփոխարինվեն աչք շոյող կենսահաստատ խաղողի թառմաներով, բայց ավա՜ղ… Եվ, այնուամենայնիվ, այս ամենը կիրականանա, ինչպես իրականություն է դարձել մեր կրթական պարտեզը, որովհետև այս նախագիծը մանկավարժական է: Դանդաղ ու հաստատուն քայլերով կիրականանա, որովհետև այն արդեն տարատարիք սովորողների մտքի սեփականությունն է: Հզոր է մանկավարժության ուժը: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում: Մեր իրականության մեջ արդեն չորրորդ անգամ հարսանիքը չի ասոցացվում տասնյակ ավտոմեքենաների խլացնող ձայնային ազդանշանների, ռեստորանային ուտուշ-խմուշների ու կեսգիշերային անհարկի հրավառությունների հետ: «Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա» նախագծով սովորողները հայկական ծիսական հարսանիքի մասնակիցն են դառնում. սովորում ու ներկայացնում են հին հայկական հարսանեկան անուշ պարերգեր: Ծեսերն էլ՝ իրենց պարերգերով, Թումանյանի ստեղծագործություններով երաժշտական խաղերը դառնում են մի յուրօրինակ ժողովրդական օպերա: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում: Թվում է, որ «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի» քանդակների արարման հարթակը Մայր դպրոցի ծառաշատ բակում իր էությամբ մշակութային է, բայց այն, նախ և առաջ մանկավարժական ազդեցություն է ունենում, տարատարիք սովորողների, ուսուցիչների, համայնքի բնակիչների վրա: Քանդակագործությամբ սերմանվում ու ձևավորվում են անհատի համար այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝ երևակայությունը, նպատակին հասնելու անկոտրում համառությունը, առարկայի ծավալային եռաչափ պատկերացման կարողությունը, իրերի խորհրդանշականությանը մարմնավորում տալու կարողությունը, գեղեցիկի զգացողությանը մարմնավորում տալու կարողությունը: Լավ քանդակագործն իր աշխատանքում սիրով ներդաշնակություն ու հավասարակշռություն է փնտրում նյութի կշռի, ձևի ու դիմադրողականության մեջ: Նա երջանիկ է, երբ գտնում է այդ ներդաշնակությունը: Եվ այս ամենով հանդերձ, լավ քանդակագործը չի կարող լինել ֆիզիկապես թույլ և վատառողջ: Արդյո՞ք մանկավարժությամբ չենք ձգտում սերմանել այս բոլոր որակները մեր սովորողների մեջ: Քանդակագործը Երևակայության բարձր թռիչքի օրինակ է իտալացի քանդակագործ Մասիմո Լիպիի մեծածավալ մոնումենտալ ռելիեֆային ստեղծագործությունը՝ մեծ ու փայլող աչքերով Հիսուսի խորաթափանց դեմքը: Ստավրոպոլցի քանդակագործ Իվան Կիսլիչենկոյի «Արևը ամպերի մեջ» ստեղծագործությունը նույնպես խթանում է երևակայությունը: Փանոս Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող Ալիսա Դանիելյանը փոքրիկ աղջկա երազանքի երևակայական նավն է ստեղծում, որը չնայած սպիտակ ու կարծր քարից է կերտվում, մի օր հասնելու է «կապուտակ ծովին»՝ իր հետ տանելով փոքրիկ աղջկան, որը երևում է, եթե այլ դիտանկյունից նայենք այդ բոլորաքանդակին: Խորհրդանշանականության մարմնավորումը արտահայտված է Մասիմո Լիպիի որդի Քրիստոֆերի աշխատանքում: Քրիստոֆերն իր քանդակի անունը «Բողբոջ» է դրել: Քրիստոֆերի մտահղացմամբ այդ քանդակը խաղողի թառմայի հենասյուն է պատկերելու և խորհրդանշելու է սովորող երեխաներին, ովքեր իրենց ուսերին են պահելու ապագա կենսահաստատ բերքի ծանրությունը: «Նրբագեղություն» ու «գեղեցկություն» բառերով կարելի է բնորոշել Գոռ Դավթյանի և Կորյուն Գևորգյանի աշխատանքները: Նպատակին հասնելու անկոտրուն համառություն, ֆիզիկական ուժ ու քաջ առողջություն է հարկավոր այս հսկայական պառկած քարից խաղողի ճմռման ավազան կերտելու համար: Չնայած իր հասուն տարիքին, Հովհաննես Գրիգորյանը ծնկած կամ կռացած դիրքով ամեն օր ժամերով զգույշ մրճնահարվածներ է տալիս հատիչին: Մի քանի օրերի տքնաջան աշխատանքից հետո քարն արդեն ունի նկատելի գոգավորություն ու նմանվում է ավազանի, իսկ քարե ավազանի եզրերին խաղողի զարդաքանդակներ են: Երբ աշխատանքն ավարտվի, այն դրվելու է կրթահամալիրի քոլեջի Խաղողի և գինու դպրոցի բակում և արվեստի գործ լինելուց բացի ունենալու է նաև կիրառական նշանակություն: Էսթետիկական և կիրառական նշանակություն ունի նաև չին քանդակագործ Ջի Ֆու Ժոուի խմելու ջրի աղբյուրի քանդակը: Աշխարհի տարբեր երևույթների միջև եղած ներդաշնակ կապի, հավասարակշռության ու աշխարհաստեղծման մասին է խորհում վրացի քանդակագործ Արչիլ Դիդիշվիլիի ստեղծագործությունը, որի անունը ինքնին մի հարցադրում է «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է ստեղծվել աշխարհը»: Լուսանկարները՝ Յուրա Գանջալյանի Համար: 8 (144) Բաժին: Ուսուցման նյութական միջավայր Continue reading

Միջնադարի հայկական քանդակագործություն Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Jump to navigationJump to search Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը սերտորեն կապված էր ճարտարապետության հետ։ Այն հիմնականում հայտնի է ճարտարապետական հուշարձանների պատկերաքանդակներով, կոթողներով, հուշասյուներով, թևավոր խաչերով, խաչքարերով։ Վաղ միջնադարյան քանդակագործությանը բնորոշ էր հարթապատկերային և գծագրաֆիկական ոճը, որը սերում էր նախաքրիստոնեական մշակույթից։ 4-րդ դարի սկզբին տեղական քանդակագործական ավանդույթները ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստոնեական քանդակարվեստին, առնչվել շրջակա երկրների քանդակային մշակույթին, որն էլ նպաստել է 4-5-րդ դարերի մի քանի տեղական ինքնատիպ դպրոցների կազմավորմանը։ Կոթողներին ու հուշարձաններին քանդակվել են Հին և Նոր կտակարաններից սյուժեներ, սրբեր, Քրիստոսի, Աստվածամոր, Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի ու նրա քրոջ՝ Խոսրովիդուխտի, նաև խորհրդանշական (Գառնահովիտի գարնան զարթոնքն ավետող հուշակոթողը) և այլ պատկերներ։ Բովանդակություն 1 Քանդակագործությունը քրիստոնեական շրջանում 2 Վաղ շրջանի քանդակագործությունը 3 Ուշ շրջանի քանդակագործությունը 4 Միջնադարյան շրջանի քանդակագործությունը 5 Ուշ միջնադարի քանդակագործությունը

Հարթաքանդակ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Jump to navigationJump to search Հարթաքանդակներով զարդարված դուռ Գեղարդի վանքում Հարթաքանդակ կամ բարելիեֆ (ֆր.՝ bas-relief, bas – ցածր և ֆր.՝ relief – ռելիեֆ, ուռուցիկություն), քանդակագործության տեսակ, ցածր քանդակ, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կեսից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթությունից։ Որպես հարդարման տեսակ կերպարային և զարդանախշ հարթաքանդակները մեծ տարածում ունեն ճարտարապետական շինություններում և դեկորատիվ-կիրառական արվեստում։ Հարթաքանդակային պատկերներով են պատում նաև հուշարձանների պատվանդանները, կոթողները, խաչքարերը, հուշատախտակները, դրամները, մեդալները, գեմմաները։ Ինչպես Միջնադարյան Հայաստանում, այնպես էլ ժամանակակից հայ քանդակագործության և ճարտարապետության մեջ հարթաքանդակները մեծ կիրառում ունեն։